Ռասինե ՍՊԸ
Առաքում և վճարում
Ընդհանուր տեղեկություններ
rasine.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:
Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը
Rasine առաքումն իրականացվում է ամենալայն աշխարհագրությամբ` ՀՀ ամբողջ տարածքում:
Երևան քաղաքի տարածքում 30000 և ավել գնումների դեպքում առաքումն արժե 500 դրամ:
Մարզեր՝ 150000 և ավել գնումների դեպքում առաքումն անվճար է։
Ստորև ներկայացված է հիմնական խոշոր բնակավայրերի ցանկը, առաքման գինն ու միջին ժամանակահատվածը: Ցանկից բացակայող քաղաքներ ու գյուղեր իրականացվող առաքման գինն ու միջին ժամանակահատվածը ճշտելու համար կարող եք կապ հաստատել օպերատորի հետ: «+/- կամ» սյունակում նշված է տվյալ բնակավայրի կենտրոնից հաշվված հեռավորությունը, որը ներառված է արժեքի մեջ:
Վճարման եղանակները
rasine.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
Կանխիկ վճարման պայմանները
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին:
Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Հեղինակային իրավունքները © 2021 «Ռասինե» ՍՊԸ: Պատրաստումը` «Վեբ 365» ՍՊԸ