Компания Расине

является официальным представителем

российской компании Интерскол в Армении

Главная

Доставка и оплата

Доставка

Ընդհանուր տեղեկություններ

rasine.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը

Rasine առաքումն իրականացվում է ամենալայն աշխարհագրությամբ` ՀՀ ամբողջ տարածքում:

Երևան քաղաքի տարածքում 30000 և ավել գնումների դեպքում առաքումն արժե 500 դրամ:

Մարզեր՝ 150000 և ավել գնումների դեպքում առաքումն անվճար է։

Ստորև ներկայացված է հիմնական խոշոր բնակավայրերի ցանկը, առաքման գինն ու միջին ժամանակահատվածը: Ցանկից բացակայող քաղաքներ ու գյուղեր իրականացվող առաքման գինն ու միջին ժամանակահատվածը ճշտելու համար կարող եք կապ հաստատել օպերատորի հետ: «+/- կամ» սյունակում նշված է տվյալ բնակավայրի կենտրոնից հաշվված հեռավորությունը, որը ներառված է արժեքի մեջ:

Оплата

Վճարման եղանակները

rasine.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

  1. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով:
  2. Idram վճարային համակարգով: ԻԴՐԱՄ-ն էլեկտրոնային վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամին համարժեք միավորներով: rasine.am-ում ԻԴՐԱՄ-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել ԻԴՐԱՄ-ը, հաստատումից հետո անցնել ԻԴՐԱՄ-ի կայք և գումարը փոխանցել Ձեր հաշվից:
  3. Pay By Card վճարային համակարգով: Pay By Card-ն էլեկտրոնային վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամին համարժեք միավորներով: rasine.am-ում Pay By Card-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել ԻԴՐԱՄ-ը, հաստատումից հետո անցնել Pay By Card-ի կայք և գումարը փոխանցել Ձեր հաշվից:

Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: